Գյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 25-ին՝ ժամը 15։50-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Վահան Տերյան փողոցում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել. փոխանցում է Շամշյանը։
Պայթյունի պահին 43-ամյա վարորդ Աննա Հ․-ն գտնվել է մեքենայի մոտ։ Նա շոկային վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Պայթյունի հետևանքով վնասվել է նաև հարևանությամբ կայանված մեկ այլ «Mercedes»։
Դեպքի վայրում աշխատել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական ոստիկանության ծառայողները, պարեկները, շտապօգնության բժիշկներն ու քննիչները։
Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել