Ռուսական ուժերը խոցել են Ուկրաինայի համար ռազմական բեռ տեղափոխող 2 նավ․ ՌԴ ՊՆ
Աշխարհ
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ռուսական զինված ուժերը «Գերան-4» տեսակի անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Օդեսայի մարզի «Յուժնի» նավահանգստում գտնվող լցանավին և Օդեսայի նավահանգստում գտնվող բեռնանավին։
ՌԴ ՊՆ-ի պնդմամբ՝ նավերը տեղափոխում էին սպառազինություն և ռազմական տեխնիկա՝ Ուկրաինայի զինված ուժերի համար։ Գերատեսչությունը նշել է, որ հարվածների հետևանքով երկու նավերում էլ հրդեհ է բռնկվել։
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, որ հարվածների նպատակը Ուկրաինայի զինված ուժերի համար սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրման հնարավորությունների նվազեցումն է։
Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է 2022 թվականի փետրվարից։ կողմերը պարբերաբար հարվածներ են հասցնում միմյանց ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտներին։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել