Հալիձորում «Opel»-ը բախվել քարերին, հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 240-րդ կմ հատվածում, Հալիձոր բնակավայրի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել քարերին, հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։
Վիրավորներից մեկը ծառայում է ՊՆ զորամասերից մեկում, որպես պայմանագրային զինծառայող։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել