Ստամբուլում Աթաթուրքի անվան օդանավակայանը կվերածվի զբոսայգու
Թուրքիա
Ստամբուլում 3-րդ օդանավակայանի՝ շահագործման հանձնելուց հետո Աթաթուրքի անունը կրող միջազգային օդանավակայանը կվերածվի 11.7 հազար հեկտար տարածությամբ զբոսայգու. հայտարարել է Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոմբաշը. գրում է Habertürk-ը:
Ակնկալվում է զբոսայգում նաև մետրո կառուցել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական իշխանությունները պատրաստվում են պարզապես փակել Աթաթուրքի օդանավակայանը 3-րդ օդանավակայանի գործարկումից հետո:
Ստամբուլի 3-րդ օդանավակայանը կառուցվելու է քաղաքի հյուսիսային հատվածում: Նրա փոխադրամիջոցային կարողությունը գնահատվում է տարեկան 150 մլն. ուղևոր: Սկզբնական էտապում, սակայն, օդանավակայանը ի վիճակի կլինի սպասարկել միայն 90 հազար ուղևորի:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան