Ռուսաստանում եվրոպական ավտոմեքենաների պահանջարկը ռեկորդային աճ է գրանցել
Ռուսաստան
2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանում վաճառվել է եվրոպական արտադրության 38,3 հազար նոր մարդատար ավտոմեքենա։ Դա 89 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է ավտոշուկայի վերլուծաբան Սերգեյ Ցելիկովը։
Վաճառքի գրեթե կեսը բաժին է ընկել BMW-ին և Volkswagen-ին՝ համապատասխանաբար 22,9 և 22,8 տոկոս։ Առաջատարների հնգյակում են նաև Audi-ն՝ 18,7 տոկոս, Mercedes-Benz-ը՝ 15,8 տոկոս և Skoda-ն՝ 8,9 տոկոս մասնաբաժնով։ Ընդհանուր առմամբ այս հինգ ապրանքանիշերին բաժին է ընկել Ռուսաստանում վաճառված եվրոպական նոր ավտոմեքենաների շուրջ 90 տոկոսը։ Ամենամեծ աճը գրանցել է Audi-ն՝ վաճառքներն ավելացնելով 438 տոկոսով, իսկ Volkswagen-ի ցուցանիշն աճել է 258 տոկոսով։
Միևնույն ժամանակ զգալիորեն նվազել է ֆրանսիական ավտոմեքենաների վաճառքը։ Յոթ ամսում Ռուսաստանում վաճառվել է ընդամենը 85 Citroen և 21 Peugeot։ Համեմատության համար՝ նույն ժամանակահատվածում վաճառվել է 124 Bentley և 120 Lamborghini։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել