Բաքվի Սլավոնական համալսարանում հայերեն կդասավանդվի․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Գիտություն և Մշակույթ
Բաքվի Սլավոնական համալսարանում նախատեսվում է դասավանդել հայերեն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ներկայում հայերենը դասավանդվում է նաև Ադրբեջանի մի շարք այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Մասնավորապես, հայոց լեզվի դասընթացներ կան Բաքվի պետական համալսարանում, Ադրբեջանի լեզվաբանական համալսարանում և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում։
Նշենք, որ Բաքվի Սլավոնական համալսարանը Ադրբեջանի բարձրագույն ուսումնական հաստատություններից է, որտեղ հիմնական ուղղություններից մեկը լեզուների և հումանիտար առարկաների ուսումնասիրությունն է։
Հայերենի դասավանդման վերաբերյալ այս տեղեկությունը տարածվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերջին զարգացումների ֆոնին։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել