«Ուժեղ Հայաստան»-ից Հարություն Հարությունյանն ընտրվել է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ
Հայաստան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանն ընտրվել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Հարություն Հարությունյանի թեկնածությունն առաջադրել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Ավելի վաղ նույն պաշտոնում խմբակցությունը ներկայացրել էր Արեգա Հովսեփյանի թեկնածությունը, սակայն խորհրդարանական մեծամասնությունը չէր աջակցել նրան։
Հարություն Հարությունյանը, ներկայացնելով իր մոտեցումները, ընդգծել էր Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերային հարաբերությունների խորացման կարևորությունը։ Միաժամանակ նա նշել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի դիվերսիֆիկացման և ազգային երկարաժամկետ շահերի վրա։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել