Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության ձեռքբերումները
Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում իրականացված սերտ համագործակցության համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։
Պաշտպանության նախարարը կարևորել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության շրջանակում արձանագրված արդյունքները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ռազմատեխնիկական համագործակցությանը, ռազմական կրթությանն ու վերապատրաստմանը։
Քննարկվել են նաև տարբեր ուղղություններով փորձի փոխանակման, համատեղ զորավարժությունների և պաշտպանության ոլորտում համագործակցության այլ ուղղությունների ձեռքբերումները։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել