Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «10-ը 10-ի դիմաց» ձևաչափով
Աշխարհ
Ռուսաստանն ու Ուկրաինան Բելառուսի տարածքում ռազմագերիների փոխանակում են իրականացրել «10-ը 10-ի դիմաց» ձևաչափով։ Այդ մասին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտռատովան։
Նրա խոսքով՝ փոխանակման շրջանակում Ռուսաստանին են վերադարձվել 10 զինծառայողներ։ Գործընթացը տեղի է ունեցել Բելառուսում, և կողմերը շարունակում են աշխատանքը անհետ կորած զինծառայողների որոնման ու նրանց վերաբերյալ ցուցակների փոխանակման ուղղությամբ։
Լանտռատովան նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում են ռազմագերիների նոր փոխանակումներ։ Նրա խոսքով՝ կողմերը պատրաստվում են ևս մեկ՝ բավական մեծ փոխանակման և այս պահին համաձայնեցնում են համապատասխան ցուցակները։
Վերջին խոշոր փոխանակումը տեղի էր ունեցել օգոստոսի 19-ին, երբ Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց փոխանցել էին 103-ական ռազմագերի։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել