Պեսկովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին․ «Չէի ուզի հիմա մեկնաբանել»
Արտաքին Քաղաքական
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ Հայաստանում բարդ ներքաղաքական գործընթացներ են ընթանում։
«Չէի ուզի հիմա մեկնաբանել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները, այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ հույս է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները կիրականացվեն օրենքին խիստ համապատասխան, իսկ քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցների իրավունքները կպահպանվեն։
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նրան մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Քոչարյանի առողջական վիճակի պատճառով նրան այս պահին դատարան ներկայացնել հնարավոր չէ։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել