Արտակարգ դեպք Լոռու մարզում․ 36-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Բազում բնակավայրում։ Ժամը 11։30-ի սահմաններում 7-րդ փողոցում «JCB» մակնիշի տրակտորը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է․ փոխանցում է Շամշյանը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։
Փրկարարներն ու պարեկները իրականացրել են անհրաժեշտ աշխատանքներ, սահմանազատվել է դեպքի վայրը։ Տեղում պարզվել է, որ տրակտորը վարել է 36-ամյա տղամարդը։
Բարեբախտաբար, կողաշրջման հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի փաստով Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում կազմվել են համապատասխան փաստաթղթեր։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել