Սի Ծինփինը շնորհավորել է Զելենսկուն Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ
Աշխարհ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ շնորհավորելով նրան Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ: Ուկրաինայի առաջնորդը այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցում։
Նա շնորհավորական ուղերձը հրապարակել է չինարենով: Սի Ծինփինը իր «անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն» է հղել Զելենսկուն: Չինաստանի նախագահը նշել է, որ երկրների միջև բարեկամությունը «համապատասխանում է նրանց ժողովուրդների հիմնարար շահերին»։
Զելենսկին պատասխանել է անգլերենով գրառմամբ: Գրառման մեջ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ «Չինաստանը կխաղա ուժեղ դիվանագիտական դեր» հանրապետությունում հակամարտության կարգավորման գործում:


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել