Կրեմլը հաստատել է՝ Լուկաշենկոն կայցելի Ռուսաստան
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
«Այո։ Այո՛», - ասել է նա՝ պատասխանելով հարցին։
Երեքշաբթի օրը Լուկաշենկոն Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ շուտով կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Նա ասել է, որ նրանք կքննարկեն այն հարցերը, որոնց շուրջ «չեն կարողացել համաձայնության գալ» Ռուսաստանի փոխվարչապետի հետ։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել