Արգամի մեղադրանքը համարում եմ անհեթեթ․ Հովիկ Աբրահամյան
Հասարակություն
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է իր որդու՝ Արգամ Աբրահամյանի ձերբակալությանը՝ նշելով, որ նախաքննության ավարտից առաջ չի ցանկանում վերջնական գնահատականներ տալ։
Աբրահամյանի խոսքով՝ անհրաժեշտ է սպասել քննության ավարտին, սակայն ինքը մեղադրանքը համարում է անհեթեթ։ «Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են որդուս, գիտեն, որ նա նման որակի մարդ չէ»,- ասել է նախկին վարչապետը։
Արգամ Աբրահամյանը օգոստոսի 8-ին ձերբակալվել է 2023 թվականին Երևանում հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով, իսկ օգոստոսի 9-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն է կիրառվել։
Լրագրողների հարցին, թե ինչ է կարծում իր խնամի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, Հովիկ Աբրահամյանը հրաժարվել է պատասխանել։ Արգամ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի փեսան է։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել