Ֆինլանդիայի նախագահ Ստուբը հայտարարել է՝ պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցող դառնալ
Աշխարհ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը պատրաստակամություն է հայտնել ծառայել՝ որպես Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցող, եթե անհրաժեշտություն առաջանա։
Նախագահը նշել է, որ չի ձգտում լինել բանակցությունների հրապարակային մասնակից, բայց պատրաստ է մասնակցել, եթե առաջարկվի։ Ստուբը ընդգծել է, որ բանակցողների թիմը պետք է աշխատի դիվանագիտական գործընթացում։
«Ես շատ լավ գիտակցում եմ, որ իմ տեղը կուլիսներում է։ Եվ այս դերում իմ աշխատանքը Ուկրաինայից Ամերիկա և Ամերիկայից Ուկրաինա տեղեկատվություն փոխանցելն է։ Եվ եթե անհրաժեշտություն լինի ռուսներին որևէ տեղեկատվություն տրամադրել, ես նույնպես ուրախ կլինեմ դա անել։ Ամերիկացիները առաջատար դեր են խաղում բանակցություններում։ Միևնույն ժամանակ, Եվրոպայի համար որոշումներ չեն կարող կայացվել՝ առանց Եվրոպայի։ Ես աշխատում եմ դրա վրա՝ փորձելով գործընթացում ներգրավել որքան հնարավոր է շատ մարդկանց», - նշել է նա։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել