ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության խնդիրների համար մեղադրել է Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Financial Times-ին տված հարցազրույցում մեղադրել է Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «գործնականում կաթվածահար անելու» մեջ։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՄԱԿ-ի համար դժվար է եղել միջնորդել Ուկրաինայի, Գազայի և Իրանի հակամարտություններում, քանի որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը՝ վետոյի իրավունք ունեցող հինգ տերություններից երկուսը, հետապնդել են իրենց սեփական օրակարգերը՝ խոչընդոտելով ՄԱԿ-ի որոշումները, այդպիսով կաթվածահար անելով Անվտանգության խորհրդի աշխատանքը։ «Դրա պատճառով՝ կազմակերպությունը չի կարողացել միջամտել հակամարտություններին», -նշել է Գուտերեշը։
«Մեր լծակները հակամարտությունները կանխելու համար կտրուկ նվազել են, քանի որ Անվտանգության խորհուրդը չի կարողանում միջոցներ ձեռնարկել, որոնք երկրներին կուղարկեն ուղերձ, որ նրանք պետք է պատշաճ կերպով վարվեն, հակառակ դեպքում կպատժվեն», - ընդգծել է նա։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել