Նեպալում ջրհեղեղի հետևանքով՝ հարյուրավոր զբոսաշրջիկներ են անհետ կորել
Աշխարհ
Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղից հետո անհետ կորել է մոտ 380 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 291 օտարերկրացի, հայտարարել է երկրի զբոսաշրջության վարչությունը։
«Տուրիստական գործակալություններից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժած տարածքներում անհետ կորել է 384 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 291 օտարերկրացի և 93 նեպալցի», - ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես հաղորդում է Kathmandu Post-ը, օգոստոսի 26-ի առավոտյան ջրհեղեղի ջրերը լցվել են Բհոտե Կոշի գետը՝ պատճառելով լուրջ վնասներ։ Իշխանությունները բարձր տագնապի վիճակ են հայտարարել գետի հոսանքն ի վար գտնվող բնակավայրերի համար։
«Իշխանությունները բարձր տագնապի վիճակ են հայտարարել գետի հոսանքն ի վար գտնվող բնակավայրերի համար մինչև Մուգլին», - նշվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել