Թրամփը հայտարարել է Իրանի հետ պատերազմի շուտափույթ ավարտի մասին
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «բավականին շուտ» կավարտվի։ Այս մասին նա ասել է The Glenn Beck Program-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ Իրանի հետ պատերազմը բավականին շուտ կավարտվի, քանի որ Հորմուզի նեղուցը բաց է։ Այժմ այնտեղով բազմաթիվ նավեր են անցնում։ Ականներն այլևս չկան։ Մենք ազատվել ենք բոլոր ականներից, և նեղուցը գործում է», — ասել է Թրամփը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեհրանն ու Վաշինգտոնը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Նախնական տվյալներով՝ կողմերը նախատեսում են առաջիկա օրերին պաշտոնապես հայտարարել կրակի դադարեցման մասին։ Համաձայնության շրջանակում նախատեսվում է ապահովել Հորմուզի նեղուցով ազատ նավարկությունը, որից հետո պետք է մեկնարկեն բանակցություններն ու տեխնիկական հանդիպումները։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել