Ավստրալիան մտահոգված է ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով հրթիռների պակասով
Աշխարհ
Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խոշոր հակամարտության դեպքում Ավստրալիան կարող է մնալ առանց անհրաժեշտ հրթիռների, քանի որ կախված է Միացյալ Նահանգներից մատակարարումներից, հաղորդում է Politico-ն։
Հոդվածում պարզաբանվում է, որ Կանբերրան մտահոգված է իր հրթիռային պաշարներով Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի և Թեհրանի միջև առճակատման ֆոնին։ Քանի որ Ավստրալիան չունի հրթիռների զանգվածային արտադրության հնարավորություններ, այն կախված է ամերիկյան օգնությունից։
«Եթե Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բարձր ինտենսիվության հակամարտություն տեղի ունենա, Ավստրալիան կհայտնվի խոցելի դիրքում՝ հարվածների և խափանումների համար սահմանափակ զենքի զինանոցով», - նշել է Ավստրալիայի ընդդիմության պաշտպանության խոսնակ Ջեյմս Փաթերսոնը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել