«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանը դատի է տվել պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին։ Պատճառը Մախսուդյանի՝ մայիսի 4-ին «Հրապարակին» նրա տված հարցազրույցն է, որտեղ վերջինս նշել է․ «Գարիկ Սարգսյանը արտասվում էր՝ ասում էր՝ երեխեք ունեմ, աղաչում էր, որ չտանեմ մարտադաշտ»։
Այս նախադասությունն այնքան է զայրացրել նախկին մարզպետ, այժմ պատգամավոր Գարիկ Սարգսյանին, որ նա դիմել է դատարան եւ պահանջում է հերքում, ինչպես նաև 6 մլն դրամ որպես զրպարտության փոխհատուցում։ Մեզ հետ զույցում Մախսուդյանը նշեց, որ միջադեպը, որի մասին խոսել է մեզ տված հարցազրույցում, իրականում տեղի է ունեցել։ «Գարիկ Սարգսյանը չի հերքում, որ եկել ինձ մոտ խնդրել է, որ պատերազմ չգնա, բայց հերքում է ուզում, որ ծնկի չի եկել կամ չի արտասվել։ Փաստորեն ինքը ընդունում է, որ պատերազմից խուսափելու համար ինձ մոտ է եկել»,- ասաց Մախսուդյանը։
Սակայն պահեստի գնդապետն այս գործով փաստաբան չունի, չնայած առաջին դատական նիստի օրը նշանակվել է սեպտեմբերի 9-ը։ «Իմ դեմ մյուս քրեական գործով ունեմ փաստաբաններ՝ Հովհաննես Խուդոյանը և Աննա Մանթաշյանը, իրենք լրիվ անվճար են իմ շահերը պաշտպանում ու ես անհարմար եմ զգում, որ այս գործով էլ իրենց խնդրեմ` զբաղվեն, բայց շահերի պաշտպանի կարիք ունեմ, դեռ չգիտեմ, թե ինչպես կարող եմ այդ հարցը լուծեմ եւ ում դիմեմ»,- ասաց նա։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել