Կիևյան կամրջի վրա 52 համարի ավտոբուսում հրդեհ է բռնկվել․ ուղևորները տարհանվել են
Արտակարգ Պատահար
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից հայտնել են, որ ժամը 08:30-ի սահմաններում ավտոբուսի տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել։ Միացել է նաև շարժիչային հակահրդեհային ավտոմատ համակարգը։
Ուղևորներն անվտանգ տարհանվել են և տեղափոխվել անվտանգ հեռավորության վրա։ Հրդեհը վարորդի և պարեկային ծառայության աշխատակցի կողմից մարվել է մոտ 3-5 րոպեի ընթացքում։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել