Սպասվում են անձրևներ ու ամպրոպներ․ ջերմաստիճանը կնվազի
Հայաստան
Օգոստոսի 27-31-ը Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր են հորդառատ անձրևներ և կարկուտ։
Ամպրոպների ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 20-25 մ/վրկ-ի։ Օգոստոսի 27-30-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևանում նույնպես սպասվում են անձրևներ և ամպրոպներ, իսկ ամպրոպի և երեկոյան ժամերին քամու ուժգնությունը կարող է հասնել 18-23 մ/վրկ-ի։
Միաժամանակ, օգոստոսի 27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում պահպանվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել