Կառավարությունը 1,255 մլրդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը
Տնտեսություն
Կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման վերաբերյալ որոշման նախագիծը։
Նախարարի խոսքով՝ խոսքը վերաբերում է պետական բյուջեից 1 միլիարդ 255 միլիոն դրամի համաֆինանսավորման հատկացմանը։
Ներկայացնելով ծրագրերի բաշխվածությունը՝ Խուդաթյանը նշեց, որ Արմավիրի մարզում կիրականացվի 2 ծրագիր, Գեղարքունիքի մարզում՝ 3, Լոռու մարզում՝ 2, իսկ Կոտայքի և Վայոց ձորի մարզերում՝ մեկական ծրագիր։
«Ընդհանուր առմամբ որոշումը վերաբերում է 7 համայնքներում իրականացվող 9 սուբվենցիոն ծրագրերի»,– ասաց նախարարը։
Նա նաև տեղեկացրեց, որ չզեկուցվող հարցերի շրջանակում ֆինանսավորում է հատկացվել հրատապ ծրագրերի իրականացման համար։
«Այս վերջին հաստատմամբ 2026 թվականի պետական բյուջեով համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր ծավալը կհասնի 10,9 միլիարդ դրամի»,– ընդգծեց Խուդաթյանը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)