Նարիշկինը հաստատել է Մոսկվայում ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպումը
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հաստատել է, որ Մոսկվայում հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Ռեթքլիֆի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նարիշկինի խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների հատուկ ծառայությունների իրավասության շրջանակում գտնվող մի շարք հարցեր։ Նա մանրամասներ չի հայտնել՝ ընդգծելով, որ հետախուզական ծառայությունների գործունեությունը «բավականին նուրբ և առանձնահատուկ ոլորտ է»։ Նարիշկինը նաև նշել է, որ հատուկ ծառայությունների ղեկավարների նման հանդիպումները նրանց աշխատանքի անբաժանելի մասն են։
Ռեթքլիֆը Ռուսաստան էր ժամանել օգոստոսի 25-ին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԿՀՎ ղեկավարի մոսկովյան այցն անվանել էր «սովորական, աշխատանքային այց»։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել