Զախարովան Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային մեղադրել է Ռուսաստանում ահաբեկչական գործողություններին մասնակցելու մեջ
Ռուսաստան
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան անմիջական պատասխանատվություն են կրում Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի իրականացրած ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Զախարովայի խոսքով՝ Լոնդոնն ու Փարիզը, Ուկրաինային սպառազինության արտադրության որոշ գործառույթներ փոխանցելով, փորձում են խուսափել Ռուսաստանի տարածքի խորքում իրականացվող հարվածների համար պատասխանատվությունից։ Նա ընդգծել է, որ այդ կերպ պատասխանատվությունից ազատվել չի հաջողվի։
«Դուք՝ Փարիզում, Լոնդոնում, Բեռլինում և այլ մայրաքաղաքներում, անմիջական պատասխանատվություն եք կրում ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար»,- հայտարարել է Զախարովան։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդրյու Բերնեմը հայտնել էր Ուկրաինային հեռահար SCALP հրթիռների բրիտանական բաղադրիչների արտադրության համար անհրաժեշտ տվյալներ փոխանցելու ծրագրերի մասին։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել