Գազ չի լինի․ հասցեներ
Հասարակություն
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Հայաստանի մի շարք բնակավայրերում և Երևանի վարչական շրջաններում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը։
Օգոստոսի 27-ին գազամատակարարումը կդադարեցվի՝
- 10:00-14:00՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան, Մաշտոցի, Իսակովի, Նալբանդյան, Վ. Առաջին փողոցներում և դրանց նրբանցքներում։
- 09:00-20:00՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սուխումիի, Յուբեկա, Համբարձումյան և Շինարարների փողոցների մի շարք հասցեներում, ինչպես նաև Արևաշող բնակավայրում։
- 09:00-18:00՝ Լոռու մարզի Մեծավան բնակավայրում։
Օգոստոսի 28-ին՝ 09:00-ից մինչև օգոստոսի 29-ը ժամը 21:00, գազամատակարարումը կդադարեցվի Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Ակունք, Զառ, Սևաբերդ, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Կոտայք, Նոր գյուղ, Մայակովսկի, Արամուս, Կաթնաղբյուր, Գեղաշեն, Կամարիս, Ձորաղբյուր, Ողջաբերդ, Զովք, Գեղադիր, Հացավան, Գառնի, Գողթ և Գեղարդ բնակավայրերում։ Դադարեցումը կվերաբերի նաև Ջրվեժի ամառանոցներին, Աբովյան քաղաքի Սարալանջի 10-րդ և 11-րդ փողոցներին, ինչպես նաև մի շարք կազմակերպությունների և ԱԳԼՃԿ-ների։
Նույն օրը՝ 09:30-17:00, գազամատակարարումը կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ այգետնակ թիվ 7 առանձնատանը, Վարդաշեն 9-րդ փողոցի մի շարք բազմաբնակարան շենքերում և հարակից տարածքներում։
Հաջորդ օրերին ևս նախատեսված են դադարեցումներ․ օգոստոսի 31-ին՝ 10:00-17:00՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջանում, սեպտեմբերի 2-ին՝ 10:00-15:00՝ Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրում, 11:00-17:30՝ Տավուշի մարզի Գանձաքար բնակավայրում, իսկ սեպտեմբերի 4-ին՝ 11:00-17:30՝ Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրում։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել