Չինաստանը սպառնացել է ԱՄՆ-ին պատասխան քայլերով
Համաշխարհային Մամուլ
Չինաստանը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի՝ չինական ապրանքների ներմուծման նկատմամբ լրացուցիչ 7,5 տոկոս մաքսատուրք սահմանելու ծրագրերին և պատրաստ է անհրաժեշտության դեպքում պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այս մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուան Լինը, փոխանցում է China Daily-ն։
Պեկինը Վաշինգտոնի քայլերը որակել է որպես միակողմանի մոտեցման և հովանավորչական քաղաքականության դրսևորում՝ նշելով, որ դրանք առևտրային հարցերին քաղաքական բնույթ են հաղորդում։ Չինաստանի առևտրի նախարարությունում ընդգծել են, որ ուշադիր հետևելու են ԱՄՆ-ի հետագա գործողություններին և իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ բոլոր պատասխան միջոցները ձեռնարկելու իրավունք են վերապահում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ իշխանությունները Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Վաշինգտոն նախատեսվող այցից առաջ ցանկանում են 7,5 տոկոս լրացուցիչ մաքսատուրք սահմանել չինական բոլոր ապրանքների նկատմամբ։ Վաշինգտոնում այդ քայլի անհրաժեշտությունը հիմնավորում են Չինաստանի արտադրական ավելցուկային հզորություններով։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել