Լոլիկում հայտնաբերվել է նյութ, որը կարող է պաշտպանել լյարդը ճարպի կուտակումից
Հասարակություն
Լոլիկում պարունակվող ֆիտոեն նյութը կարող է նպաստել լյարդում ճարպի կուտակման նվազեցմանը և պաշտպանել լյարդի ճարպային հիվանդության զարգացումից։ Այս մասին վկայում է Molecular Nutrition & Food Research գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունը։
Թաֆթսի համալսարանի գիտնականները վեց ամիս մկներին տվել են ռաֆինացված ածխաջրերով հարուստ սնունդ, որը նպաստում է լյարդում ճարպի կուտակմանը։ Կենդանիների մի մասը միաժամանակ ստացել է ֆիտոեն՝ մարդու համար օրական մոտ երեք-չորս միջին չափի լոլիկում պարունակվող քանակին համարժեք չափաբաժնով։ Արդյունքում նրանց մոտ լյարդի ճարպային հիվանդության դրսևորումները զգալիորեն ավելի թույլ են եղել։
Հետազոտողները պարզել են, որ ֆիտոենը կամ օրգանիզմում դրա վերամշակումից առաջացող նյութերը կարող են ազդել լյարդի նյութափոխանակությունը կարգավորող սպիտակուցների վրա՝ օգնելով բջիջներին ավելորդ ճարպը օգտագործել որպես էներգիայի աղբյուր՝ այն կուտակելու փոխարեն։ Գիտնականները նշում են, որ ֆիտոեն պարունակվում է նաև գազարում, կարմիր պղպեղում, ձմերուկում, վարդագույն գրեյպֆրուտում և ծիրանում։ Միաժամանակ հետազոտությունն առայժմ իրականացվել է մկների վրա, ուստի մարդկանց վրա ազդեցությունը հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել