Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինային հասցված հարվածների թիրախների մասին
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի պահեստներին և արտադրամասերին։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչությունը լրացուցիչ մանրամասներ հարվածների հետևանքների և դրանց իրականացման վայրերի վերաբերյալ չի ներկայացրել։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 27-ի գիշերը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 267 ինքնաթիռային տիպի անօդաչու։ Ըստ նախարարության՝ ԱԹՍ-ները խոցվել են Ռուսաստանի մի շարք շրջանների, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի, Բաշկիրիայի և Ղրիմի տարածքներում։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել