Բժիշկը նշել է 35 տարեկանից հետո հղիության առավելությունները
Գիտություն և Մշակույթ
35 տարեկանից հետո մայրանալն ունի մի շարք առավելություններ․ այս տարիքում հղիությունը սովորաբար ավելի գիտակցված և ցանկալի որոշում է լինում։ Այս մասին հայտարարել է բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբարձ-գինեկոլոգ և վերարտադրողական բժշկության մասնագետ Լյուբով Եֆրեմովան, հայտնում է Life.ru-ն։
Մասնագետի խոսքով՝ 35 տարեկանից հետո շատ կանայք արդեն կրթություն են ստացել, կայացել մասնագիտական ոլորտում, լուծել ֆինանսական հարցերը և ձեռք բերել կյանքի փորձ ու հուզական կայունություն։ Հասուն տարիքում կրկին մայրացող կանայք հաճախ նշում են, որ ցանկանում են մայրությունն ապրել ավելի գիտակցված ու հանգիստ՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով երեխային և վայելելով նրա հետ անցկացրած յուրաքանչյուր օրը։
Եֆրեմովան ընդգծել է, որ բժիշկներն այսօր ավելի հաճախ հաշվի են առնում ոչ միայն կնոջ անձնագրային, այլև կենսաբանական տարիքը։ Օրինակ՝ 39 տարեկանում կինը կարող է ունենալ լավ առողջություն և հղիանալու բարձր հավանականություն, մինչդեռ մեկ ուրիշի վերարտադրողական հնարավորությունները կարող են նվազել արդեն 32-33 տարեկանում։ Բժշկի խոսքով՝ 35-ից բարձր տարիքն ինքնին հղիության հակացուցում չէ, սակայն այդ դեպքում հատկապես կարևոր են նախնական հետազոտությունները, հղիության ճիշտ պլանավորումն ու բժշկի մշտական հսկողությունը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել