Հյուսիս-հարավ ճանապարհի տարբեր հատվածների համար կառավարությունը 1.17 մլրդ դրամ կհատկացնի
Հայաստան
Կառավարությունը հավանություն է տվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տարբեր հատվածների ֆինանսավորման նպատակով 1 մլրդ 174 մլն դրամի ներքին վերաբաշխմանը։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ միջոցները կուղղվեն շինարարական աշխատանքների ավարտական վճարումներին, տեխնիկական ծառայություններին, գերակա շահ ճանաչված հողամասերի սեփականատերերի փոխհատուցմանը և ծրագրերի կառավարման ծախսերին։
Ֆինանսավորումը նախատեսվում է նաև Մ6 միջպետական ճանապարհի վերականգնման, Պուշկինի թունելի վերակառուցման և Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծային աշխատանքների համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածն արդեն հանձնված է, իսկ Քաջարան-Ագարակ հատվածի և Քաջարանի թունելի շինարարությունն ընթանում է լավ տեմպերով։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել