ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով արագ կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ․ Գալուզին
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է արագորեն անհրաժեշտ կապեր հաստատել Միացյալ Նահանգների հետ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադիր հետևում է Վաշինգտոնից եկող ազդանշաններին։
«Հենց որ նման խնդրանք ստացվի, ռուսական կողմը կապեր կկազմակերպի», -պարզաբանել է դիվանագետը։
Օգոստոսի 25-ին հաղորդվել է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատկլիֆը այցելել է Մոսկվա։ Այցելությունից առաջ Վաշինգտոնը խնդրել է Կիևին դադարեցնել Ռուսաստանի տարածքին հարվածները՝ մինչև բարձրաստիճան պաշտոնյայի մեկնումը։ ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենտալը առաջարկել է, որ ԿՀՎ տնօրենը այցելի Ռուսաստան՝ Ուկրաինայում հակամարտության սրումը կանխելու համար։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը