ԵՄ-ն կոչ է արել վերադառնալ Ուկրաինային ռուսական ակտիվներով ֆինանսավորելու ծրագրին
Աշխարհ
Եվրամիության երկրները, այդ թվում՝ Շվեդիան, Նիդեռլանդները, Իսպանիան և Լեհաստանը, կոչ են արել Բրյուսելին վերսկսել Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար սառեցված ռուսական ակտիվների օգտագործման ջանքերը։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Պարբերականը նշում է, որ նամակում, որը երկրների կոալիցիան մտադիր է ուղարկել Եվրահանձնաժողով, կոչ է արվում վերսկսել Ուկրաինային Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվներով ֆինանսավորելու ծրագրերի վրա աշխատանքները։
Օգոստոսի սկզբին գերմանական լրատվամիջոցները հաղորդել են, որ արևմտյան քաղաքական գործիչները կոչ են արել Եվրամիությանը մոտ 210 միլիարդ եվրո արժողությամբ սառեցված ռուսական ակտիվների կառավարումը փոխանցել ԵՄ-ի ներսում նոր կառավարչի, որը կարող է այդ միջոցները հասանելի դարձնել Ուկրաինային։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել