Սաուդյան Արաբիայի արևմուտքում ուժեղ անձրևների պատճառով՝ երկու քաղաք է հեղեղվել
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի արևմուտքում տեղացած ուժեղ անձրևները հեղեղել են Մեքքայի և Թաիֆի փողոցներն ու ճանապարհները, հաղորդում է REN TV-ն։
Ջրհեղեղի հետևանքով՝ առաջացել են մեծ խցանումներ մայրուղիներում՝ գործնականում կաթվածահար անելով երթևեկությունը։
Իշխանությունները հայտարարել են կարմիր եղանակային վտանգի մասին։ Մեքքա և Թաիֆ են ուղարկվել հատուկ խմբեր և սարքավորումներ՝ հետևանքների դեմ պայքարելու համար։ Կոմունալ ծառայությունների աշխատակիցները ջուր են դուրս մղում, մաքրում են ջրահեռացման համակարգերը և վերացնում են հեղեղումները։
Բնակիչներին կոչ է արվել խուսափել հեղեղված տարածքներից և ամբարտակներից։
Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել