Կոտայքի մարզում «Chevrolet»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է
Արտակարգ Պատահար
Երեկ՝ օգոստոսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Մանուկ Խ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բննակիչ 25-ամյա Դավիթ Հ.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ապա ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածն օտարերկրացի է, սակայն որոշ ժամանակ անց պարեկներն ու քննիչները պարզել են, որ այդ տեղեկատվությունը հավաստի չէ։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել