Փաշինյանը Վրաստանի վարչապետին հրավիրել է Հայաստան՝ COP-17-ի շրջանակում առաջնորդների գագաթնաժողովին
Արտաքին Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի ռազմավարական հարաբերություններին, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր։
Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է Հայաստան՝ COP-17-ի շրջանակում նախատեսվող առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Վրաստանի վարչապետն ընդունել է հրավերը։
Հայաստանի և Վրաստանի ղեկավարները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու համագործակցության ընդլայնումը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել