Շվեդական հետախուզական ինքնաթիռը նկատվել է Ռուսաստանի սահմանների մոտ
Համաշխարհային Մամուլ
Շվեդիայի ռազմաօդային ուժերի Gulfstream S102B Korpen ռադիոէլեկտրոնային հետախուզության ինքնաթիռը թռիչքներ է իրականացնում Ֆինլանդիայի տարածքում՝ Ռուսաստանի սահմանների մոտ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թռիչքային տվյալների վերլուծությանը։
Ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 10:00-ին օդ է բարձրացել Շվեդիայի ռազմաօդային ուժերի՝ Լինչյոպինգում տեղակայված ավիաբազայից և շարժվել հյուսիս-արևելք՝ Ֆինլանդիայի ուղղությամբ։ Ֆինլանդիայի օդային տարածք հասնելուց հետո այն սկսել է երկարատև թռիչքներ իրականացնել Ռուսաստանի սահմանի երկայնքով։
Հուլիսի 29-ին Ռուսաստանի սահմանների մոտ նկատվել էին նաև Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի երկու հետախուզական ինքնաթիռներ՝ Boeing RC-135W Rivet Joint-ը և Boeing Poseidon MRA1-ը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել