Պենտագոնի փոխնախարարը բացահայտել է՝ ինչ է ակնկալում Եվրոպայից Ուկրաինայի հարցում
ԱՄՆ
Միացյալ Նահանգները ակնկալում է, որ Եվրոպան կստանձնի Ուկրաինայի ավանդական պաշտպանության և աջակցության առաջատար դերը։ Այս մասին, Европейская правда-ի, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էլբրիջ Քոլբին։
«Մենք առարկայական զրույց ենք ունենում այն մասին, թե ինչպես կարող ենք միասին առաջ շարժվել մի աշխարհում, որտեղ Եվրոպան, որը ակնհայտորեն շատ հարուստ մայրցամաք է, կարող է և արդեն իսկ առաջատար դեր է խաղում իր ավանդական պաշտպանության ոլորտում։ Իհարկե, Միացյալ Նահանգները մնում է ՆԱՏՕ-ի անդամ և կապված է այստեղի դաշինքի հետ», - վստահեցրել է Քոլբին։
«Միացյալ Նահանգները նաև ակնկալում է, որ Եվրոպան առաջատար դեր կստանձնի Ուկրաինային աջակցելու հարցում», -պարզաբանել է փոխնախարարը։ Նա ասել է, որ մտադիր է լսել դաշնակիցների դիրքորոշումները այս հարցերի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել