Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է՝ տեղյակ չէ Ռեթքլիֆի՝ Ռուսաստան կատարած ուղևորության մասին
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը չի տեղեկացվել ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ Մոսկվա կատարած այցի մասին: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Ոչ, ԿՀՎ-ն մեզ հետ չի կիսվում իր ծրագրերով», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն տեղեկացրել է Եվրոպային այցի մասին։
Ռեթքլիֆը օգոստոսի 25-ին անսպասելի այց է կատարել Մոսկվա: CBS News-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսն առաջինն էր, որ հաղորդել է այցի մասին: Սա Ռեթքլիֆի առաջին հայտնի այցն էր Ռուսաստան ԿՀՎ տնօրենի պաշտոնում նշանակվելուց ի վեր: Axios-ը նշում է, որ նա դարձել է ԱՄՆ նախագահի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը հունվարից ի վեր այցելել է Ռուսաստան:


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ