«Բանակցություններ չկան»․ Սպիտակ տունը սպասում է Թրամփի որոշմանը
Աշխարհ
ԱՄՆ-ի և Իրանի միջև այս պահին բանակցություններ չեն ընթանում։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Fox News-ի եթերում հայտարարել է, որ երկխոսությունը չի վերսկսվի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Դոնալդ Թրամփը չի համարի, որ Թեհրանը պատրաստ է լուրջ բանակցությունների սեղանի շուրջ նստել։
Լևիթի խոսքով՝ Վաշինգտոնը դեռ չի տեսնում Իրանի կողմից բանակցությունների գնալու պատրաստակամություն։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Թրամփը շարունակում է բոլոր տարբերակները պահել սեղանին։
Սպիտակ տան ներկայացուցիչը նաև նշել է, որ ԱՄՆ-ի ճնշումը Իրանի նկատմամբ այժմ ավելի շատ տեղափոխվում է տնտեսական դաշտ, իսկ Իրանի նավահանգիստների շրջափակումը շարունակում է գործել։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել