Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում Սամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը «Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան Հրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ Քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Աբրահամյան Ուիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ Axios Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը 10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասին 

COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի

Գիտություն և Մշակույթ

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը, ՄԿՈՒ ոլորտում իրականացվող և նախատեսվող փոփոխությունները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Քննարկմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը, ոլորտային այլ կառույցների ներկայացուցիչներ:

Հինգ տարում ՄԿՈՒ համակարգ ընդունվածների թիվն աճել է շուրջ 45 տոկոսով

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է ՄԿՈՒ հաստատություններում ընդունելության նախնական արդյունքները։ Ըստ նրա՝ եթե 2021–2022 ուսումնական տարում համակարգ էր ընդունվել շուրջ 11 հազար ուսանող, ապա այս տարի նախնական ցուցանիշը 16738 է։ Այսպիսով՝ հինգ տարվա ընթացքում ընդունվածների թիվն աճել է շուրջ 45 տոկոսով, ինչը փաստում է, որ պետական քաղաքականությունը նպաստել է ոլորտի գրավչության բարձրացմանը։

Վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմնական դպրոցն ավարտող յուրաքանչյուր երրորդ սովորող կրթությունը շարունակում է ՄԿՈՒ հաստատությունում։ Այս առումով  նախարարի տեղակալը կարևորել է սովորողների մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատանքը դեռևս 8-րդ դասարանից՝ ընդգծելով նաև քոլեջների ակտիվ դերակատարությունը։

Քոլեջներին առաջարկվում է ակտիվացնել ոչ ֆորմալ կրթական ծրագրերը

Արաքսիա Սվաջյանը քոլեջների տնօրենների ուշադրությունը հրավիրել է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի զարգացման հնարավորության վրա։ Սոցիալական կրեդիտի համակարգի շրջանակում քաղաքացին տարեկան մինչև 100 հազար դրամի եկամտային հարկի հետվերադարձի հնարավորություն ունի՝  կրթական ծրագրերից օգտվելու համար։ Այս պահին երաշխավորված ծրագրերի թիվը հասել է 2099-ի, որոնցից 1244-ը երաշխավորվել է միայն 2026 թվականին։

Սակայն ծրագրերի գերակշիռ մասը ներկայացրել է մասնավոր հատվածը, իսկ քոլեջների մասնակցությունը դեռևս սահմանափակ է։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը քոլեջներին առաջարկել է այս հնարավորությունը դիտարկել նաև որպես արտաբյուջետային միջոցներ ներգրավելու գործիք՝ մշակելով այնպիսի վերապատրաստման ծրագրեր, որոնց իրականացման համար հաստատություններն ունեն մասնագիտական և նյութական ռեսուրս։

Կշարունակվի դասախոսների ատեստավորումը

Անդրադառնալով դասախոսների մասնագիտական զարգացմանը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ 2024 թվականին  ատեստավորվել է 276, իսկ 2025 թվականին՝ 181 մասնագետ։ Ատեստավորմանը նախորդում է վերապատրաստումը, և պոտենցիալ մասնակիցների շուրջ 90 տոկոսը կամ ավելին հաջողությամբ ատեստավորվում է։ Դրական արդյունքի դեպքում դրույքաչափը բարձրանում է մինչև 200 հազար դրամ, որի նկատմամբ կիրառվում է նաև 30-50 տոկոս հավելավճար՝ ըստ հավաքած միավորների։ Այս տարի ատեստավորման համար ներառվել են նոր ոլորտներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, փոխադրումների կազմակերպում և կառավարում, գինեգործություն, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, էլեկտրական կայաններ և այլն։

Քոլեջների հանրակրթական առարկաներ դասավանդող 174 դասախոս անցել է կամավոր ատեստավորում և ստանում է բարձրացված աշխատավարձ։

Նախարարի տեղակալը տնօրեններին կոչ է արել խրախուսել մյուս դասախոսներին ևս մասնակցելու կամավոր ատեստավորմանը։

Մասնագիտական զարգացման մեկ այլ ուղղություն է տարակարգի տրամադրումը։ Մասնագիտական կրթության ոլորտում արդեն ութ դասախոս, իսկ հանրակրթական առարկաների գծով՝ երկու մանկավարժ, տարակարգ է ստացել։

Կկառուցվի, կվերակառուցվի և կվերանորոգվի 30 քոլեջ

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ որակյալ մասնագիտական կրթության կարևոր նախապայմաններից է նաև ժամանակակից ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի առկայությունը։ Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է 30 քոլեջի կառուցում, վերակառուցում և վերանորոգում, որոնք ամբողջությամբ հագեցվելու են նոր գույքով և ժամանակակից նյութատեխնիկական բազայով։

COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև հոկտեմբերի վերջին երկու շաբաթվա ընթացքում նախատեսվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) միջոցառմանը, որի շրջանակում Հայաստանը նախատեսում է հյուրընկալել շուրջ բազմահազար պատվիրակների:

Այս ընթացքում Երևանի դպրոցներում և քոլեջներում առկա դասեր չեն կազմակերպվելու, սակայն նախատեսված ուսումնական գործընթացը պետք է լրացվի և պատշաճ կազմակերպվի։

Աշնանը կանցկացվի ՄԿՈՒ ոլորտի համաժողով

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է նաև, որ այս աշնանը նախատեսվում է կազմակերպել ՄԿՈՒ ոլորտին նվիրված աշխատաժողով, որը կդառնա ոլորտում առկա խնդիրները, հաջողված փորձը և զարգացման հնարավորությունները համատեղ քննարկելու հարթակ։

ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ամբողջությամբ վերանայվում են լիցենզավորման և հավատարմագրման, քոլեջների ֆինանսավորման կարգերը, որոնք այժմ մշակման փուլում են գտնվում։ Նախատեսվում է նաև այլ իրավական ակտերի ընդունում՝ պայմանավորված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարմամբ։

Նշվել է, որ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ), որը մինչ այժմ գործում էր Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կազմում, այսուհետ կգործի որպես առանձին հիմնադրամ։ Նորաստեղծ կառույցը գործունեություն է իրականացնելու երեք հիմնական ուղղությամբ՝ մասնագիտական կրթության և դրա բովանդակության զարգացում, մասնագիտական կարողությունների կատարելագործում, ոչ ֆորմալ կրթության համակարգում, ինչպես նաև գործատուների հետ համագործակցության զարգացում։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը պատասխանել է քոլեջների տնօրենների հարցերին՝ անդրադառնալով ՄԿՈՒ հաստատությունների ֆինանսավորման նոր կարգին, համակարգի թվայնացմանը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի իրականացմանը,  գերակա մասնագիտությունների համար կրթաթոշակների տրամադրմանը, ChatGPT Edu գործիքի կիրառմանը և մի շարք այլ հարցերի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում է
Ամենադիտված