Զախարովա․ Զելենսկին Եվրոպայում միջուկային աղետ է հրահրում
Աշխարհ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին իր գործողություններով միջուկային աղետի վտանգ է ստեղծում Զապորոժիեի ԱԷԿ-ում և սպառնում ամբողջ Եվրոպայի անվտանգությանը։
Զախարովայի խոսքով՝ Կիևը վերսկսել է հարձակումները ԶԱԷԿ-ի այն օբյեկտների վրա, որոնք առանցքային նշանակություն ունեն միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովման համար։ Նրա պնդմամբ՝ օգոստոսի 26-ին թիրախներից մեկը եղել է օգտագործված միջուկային վառելիքի չոր պահեստարանի տարածքը։
«Զելենսկին և նրա շրջապատը գնալով ավելի անխոհեմ քայլերի են դիմում՝ ամբողջ աշխարհին ցույց տալով Եվրոպայի խոշորագույն ԱԷԿ-ի միջուկային անվտանգությունը խաթարելու և միջուկային աղետ հրահրելու պատրաստակամություն»,– հայտարարել է Զախարովան։
Նրա խոսքով՝ նման օբյեկտի վնասումը կարող է հանգեցնել լուրջ ճառագայթային վթարի, որի հետևանքները կարող են տարածվել տարածաշրջանի սահմաններից դուրս։
Զախարովան նաև հայտնել է, որ Ռուսաստանը կրկին դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ կոչ անելով գնահատել իրավիճակի լրջությունը և համապատասխան քայլեր ձեռնարկել։
Ըստ հրապարակման՝ օգոստոսի 26-ին անօդաչու թռչող սարքը հարվածել է ԶԱԷԿ-ի օգտագործված միջուկային վառելիքի չոր պահեստարանի տարածքին, սակայն զգալի ավերածություններ չեն արձանագրվել։ Նախորդ օրը կայանի հիդրոտեխնիկական կառույցների շրջանում ԱԹՍ-ի հարվածից երկու աշխատակից էր տուժել։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ