Լավրով․ Հայաստանը պետք է հասկանա՝ ինչ է իրենից ներկայացնում ԵՄ-ն
Արտաքին Քաղաքական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը մի շարք տնտեսական առավելություններ է ապահովում՝ նշելով նաև Ռուսաստանից էներգակիրների ավելի ցածր գները։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա խնդիրները պետք է քննարկվեն գործընկերային ձևաչափով, այլ ոչ թե անմիջապես տեղափոխվեն հանրային դաշտ։
Լավրովը նաև պնդել է, որ ԵՄ-ն միջամտում է Հայաստանի և Մոլդովայի ընտրական գործընթացներին և փորձում ազդել դրանց վրա։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Ռուսաստանը չի կարողանում արդյունավետ օգտագործել «փափուկ ուժը», Լավրովը նշել է, որ այդ գործիքն այժմ վերածվել է ներքին գործերին ուղղակի միջամտության։
Միևնույն ժամանակ նա բավական ուշագրավ հայտարարություն է արել ռուսական հետախուզության մասին՝ նշելով, որ դրա հիմնական աշխատանքը տարբեր երկրներում տեղեկատվության հավաքագրումն է։
«Իսկ պետական հեղաշրջումներ կազմակերպե՞լը։ Չենք սովորել», — ասել է Լավրովը։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ