Կուրսանտների համար նախատեսված են մինչև 850 հազար դրամ աշխատավարձ և 42 մլն դրամ արժողությամբ բնակարան. Արծրուն Հովհաննիսյան
Հասարակություն
ՀՀ ՊՆ Ազգային պաշտպանության հետազոտական համալսարանի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է կուրսանտների համար նախատեսված սոցիալական երաշխիքները։
Նրա խոսքով՝ կուրսանտների աշխատավարձը կազմում է 500-850 հազար դրամ, նրանք ազատվում են գույքահարկից, ստանում են ամսական մինչև 175 հազար դրամ կրթաթոշակ, ինչպես նաև իրենց և ընտանիքի անդամների համար ունեն անվճար բժշկական սպասարկում։
Ակադեմիան ավարտելուց հետո կուրսանտներին տրամադրվում է 42 մլն դրամ արժողությամբ բնակարան, ինչպես նաև վարորդական իրավունք։
Հովհաննիսյանը նշել է, որ կրթությունն անցկացվում է նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Հունաստանի և այլ երկրների առաջատար ռազմական բուհերում։
«Այս ամենի շնորհիվ մենք արդեն կարող ենք չընդունել յուրաքանչյուր դիմորդի, այլ ընտրել արժանիներին՝ նրանց, ովքեր իսկապես սպայական կոչումն ու մասնագիտությունը համարում են պատվաբեր և սրբազան», — նշել է նա։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ