Հայաստանում եղանակը կտրուկ կփոխվի
Հայաստան
Հայաստանի շրջանների մեծ մասում այսօր և առաջիկա օրերին սպասվում է անձրևային և ամպրոպային եղանակ։ Կեսօրից հետո առանձին հատվածներում անձրևները կարող են լինել հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
Ամպրոպների ժամանակ քամու արագությունը կարող է ուժգնանալ մինչև 20-25 մ/վրկ։ Երևանում ևս սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ։
Օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 31-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևանում օգոստոսի 29-31-ին և սեպտեմբերի 1-ին անձրև և ամպրոպ է սպասվում գիշերային ու կեսօրից հետո ժամերին։ Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ