Հայաստանի՝ ԵՄ արտահանման ուղղությունը վերակողմնորոշելու փորձերը դեռևս արդյունք չեն տալիս. ՌԴ ԱԳՆ
Տնտեսություն
ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանի խոսքով՝ Հայաստանը փորձում է իր արտահանման ուղղությունները վերակողմնորոշել դեպի Եվրամիության շուկա, սակայն այդ ուղղությամբ մատակարարումների իրական ծավալները դեռևս շատ փոքր են։
Նրա խոսքով՝ չնայած Հայաստանի կողմից հնչող լավատեսական հայտարարություններին՝ դեպի ԵՄ արտահանման ցուցանիշները դեռևս էական աճ չեն արձանագրում։
Աղասանդյանը նշել է, որ Հայաստանի տնտեսության համար ԵԱՏՄ շուկան շարունակում է կարևոր նշանակություն ունենալ, մինչդեռ եվրոպական ուղղությամբ արտահանման ընդլայնման հնարավորությունները դեռևս սահմանափակ են։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի գնահատմամբ՝ Հայաստանի արտահանման վերակողմնորոշման գործընթացը պետք է դիտարկել ոչ միայն քաղաքական հայտարարությունների, այլև իրական տնտեսական ցուցանիշների համատեքստում։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ