Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը
Աշխարհ
Օսլոյի հիվանդանոցում 89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը:
Այս մասին հայտարարել է թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը։
«Խոր վշտով հայտարարում ենք Նորին Մեծություն թագավոր Հարալդի մահվան մասին այսօր»,- ասվում է հայտարարության մեջ։
Նորվեգիայի 89-ամյա թագավոր Հարալդ V-ը հոսպիտալացվել էր օգոստոսի 17-ին հեմոլիտիկ անեմիայի վարակի և բարդությունների պատճառով: Այդ ժամանակվանից նա մնում էր հիվանդանոցում:
Օգոստոսի 27-ին թագավորական ընտանիքը հայտարարել էր, որ նրա առողջական վիճակը վատթարացել է և գնահատվել է որպես «շատ լուրջ»: Գլյուքսբուրգների դինաստիայի անդամ թագավորը գահակալել է 1991 թվականից: Նրան հաջորդում է նրա 53-ամյա որդին՝ Հաակոնը:


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ