Իսլանդիայում ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները շարունակելու հարցով վաղը հանրաքվե կանցկացվի
Աշխարհ
Իսլանդիայում վաղը՝ օգոստոսի 29-ին, հանրաքվե կանցկացվի՝ պարզելու, թե արդյոք քաղաքացիները կողմ են Եվրամիությանը անդամակցելու շուրջ բանակցությունները շարունակելուն։
Քվեարկության դրված հարցը հետևյալն է․ «Պե՞տք է շարունակել բանակցությունները Իսլանդիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ»։
Maskína ընկերության անցկացրած հարցման համաձայն՝ բանակցությունների շարունակմանը պատրաստ է կողմ քվեարկել քաղաքացիների 51,3 տոկոսը, իսկ 48,7 տոկոսը դեմ է։
Իսլանդիան ԵՄ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել 2009 թվականի հուլիսին՝ երկրի ծանր ֆինանսական ճգնաժամից հետո։ 2013 թվականի մայիսի 22-ին երկիրը կասեցրել էր անդամակցության շուրջ բանակցությունները։
ԵՄ-ին անդամակցության հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը կրկին ակտիվացել է 2026 թվականին։ Իսլանդիայի իշխանությունները գործընթացի արագացումը կապել են, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից իսլանդական ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի և Գրենլանդիան բռնակցելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ