Ռուսաստանում հայտնել են Ուկրաինային հասցվող հարվածների մարտավարության փոփոխության մասին
Ռուսաստան
Ռուսական զորքերը փոխել են Ուկրաինային հասցվող հարվածների հիմնական ուղղությունը՝ կենտրոնանալով լոգիստիկ շղթաների, ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտների և պաշտպանական ձեռնարկությունների վրա։ Այս մասին «Лента.ру»-ին հայտնել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը։
Պատգամավորի խոսքով՝ նպատակն Ուկրաինայի զինված ուժերի առաջնագիծ սպառազինության մատակարարման ամբողջ շղթայի խափանումն է, այդ թվում՝ արևմտյան երկրներից մատակարարումների։ Կոլեսնիկը պնդել է, որ իրականացվում են թիրախային հարվածներ՝ քաղաքացիական բնակչությանը չվնասելու նպատակով։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մեկ օրվա ընթացքում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կառավարման 147 կետ։ Այս տվյալները ներկայացրել է ռուսական կողմը։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ