Եվրամիության երկրորդ խոշոր տնտեսությունը հազիվ է խուսափել ռեցեսիայից
Տնտեսություն
Ֆրանսիայի տնտեսությունը 2026 թվականի առաջին կիսամյակում հազիվ է խուսափել ռեցեսիայից։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ երկրի վիճակագրական Insee գործակալության տվյալներով՝ երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ն աճ չի գրանցել, մինչդեռ առաջին եռամսյակում արտադրության անկումը գնահատվել էր 0,2%։
Reuters-ը նշում է, որ տնտեսական լճացումը մեծացնում է ռիսկը, որ Ֆրանսիայի կառավարությանը չի հաջողվի բյուջետային դեֆիցիտը նվազեցնել մինչև 5%։ Միաժամանակ օգոստոսին երկրում գնաճն արագացել է մինչև 2,7%՝ հասնելով մարտից ի վեր ամենաբարձր մակարդակին։
Ֆրանսիայի տնտեսության վրա լրացուցիչ ճնշում է գործադրում նաև գործազրկության աճը․ երկրորդ եռամսյակում այն հասել է 8,3%-ի՝ վերջին վեց տարվա ամենաբարձր ցուցանիշին։ Բացի այդ, գնահատականների համաձայն՝ 2026 թվականի ամառային շոգը կարող է երկրի տնտեսությանը 10-15 մլրդ եվրոյի վնաս հասցնել։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ